Օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը հասել 3,5 միլիոնի.ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը 1 միլիոնից հասել է 3,5 միլիոնի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ` Անվտանգության Խորհրդի համաշխարհային կազմակերպությանը ներկայացված հաշվետվության ժամանակ:

«Համաձայն փորձագետների գնահատականի ` Սիրիայի դժվարահասանելի վայրերում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը աճել է մինչև 3,5 միլիոնի ` 1 միլիոնով ավել, քան 2014-ի սկզբներին»,- ասվում է հաշվետվության մեջ ` տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ փետրվարի վերջից Սիրիայում չի հաջողվել հասնել որևէ պայմանավորվածության վիրավորների էվակուացիայի և անվտանգ տեղափոխության համար:

«Մոտ 220,000 մարդ է փակված հին Հոմս, նուբուլե և Զախրե, Մուադամի, Արևելյան Գուտե, Դարայե և այլ թաղամասերում»,- տեղեկացնում է գլխավոր քարտուղարը:

Մոտ 45,000-ը ընդդիմադիր տեռորիստների մոտ փաստացի գերու կարգավիճակում են:




Լրահոս