Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն:

Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո:

Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա ղեկավար Ժան Տոդը Շումախերին էր նվիրել աշխարհի 7-ակի չեմպիոն դառնալու առթիվ: Եզակի նմուշը վաճառվել է 1 224 446 եվրոյով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր ու ստացել գլխուղեղի ծանր վնասվածք: Գերմանացին 2 անգամ ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության։ Մինչև օրս նրա առողջական վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։




Լրահոս