
Սյունիքի մարզում լուրեր են տարածվել այն մասին, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ընտանիքով լքել Հայաստանը և բնակություն հաստատել Եվրոպայում (ոմանք խոսում են Ֆրանսիայի, ոմանք էլ` Գերմանիայի մասին): Երեկ armlur.am ը տեղեկացրել էր իր ընթերցողներին, որ իշխանությունները մտադրված են օրենքի շրջանակներում լուծում տալ Սուրիկ Խաչատրյանի անձի շուրջ ծագած սկանդալին: