
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
«Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան համապարփակ գործընկերությունը և ռազմավարական համագործակցությունը նոր դարաշրջանում՝ կայուն և երկարաժամկետ զարգացման հասնելու համար, բարելավել երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը», – մեջբերում է գործակալությունը Ծինփինի խոսքերը։