![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/441080108_413581168304658_7415755424233031791_n-e1715919273481.jpg)
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը և Տ․ Պետրոսյանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին: