Երեվանի քաղաքապետարանի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունy տարածել է հետեւյալ հաղորդագրությունը Հայկական ժամանակ օրաթերթի Նոյեմբերի 17-ի համարի առաջնորդողում  “Ռուսական ֆորպոստ, պարսկական աշտարակ” խորագրի ներքո տպագրված և այլ լրատվամիջոցների կողմից արտատպված տեղեկատվությության վերաբերյալ, թե՝ “Երևանում կկառուցվի 50 հարկանի շենք”, հայտնում ենք , որ դեռևս 30.03. 2009 թ. Երևանի քաղաքապետարանը Դիդաս ինտերնեշնլ ՍՊ ընկերությանը 2 տարի ժամկետով ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրել առավելագույնը 25 հարկանի հյուրանոցային համալիր կառուցելու համար: 18. 05. 2011 թվականին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործողության ժամկետը լրանալուց հետո, Դիդաս ինտերնեշնլ ՍՊ ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, խնդրելով երկարացնել 30. 03. 2009թ. տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետը: Վերոնշյալ դիմումին Երևանի քաղաքապետարանը 31. 05. 2011թ. պա-տասխանել է, թե նոր ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետների երկարացման հարց կարող է քննարկվել համապատասխան կառույցի նախագիծը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական մեծ խորհրդի կողմից քննարկման և եզրակացության հիման վրա, ուստի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն առաջարկել է դիմողին` ներկայացնել համապատասխան նախագիծ: Սակայն Դիդաս ինտերնեշնլՍՊ ընկերությունը, վկայակոչելով ՀՀ օրենքները, երկրորդ անգամ է /02.06.2011թ. / գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետի երկարացում: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մերժել է ՃՀԱ ժամկետի երկարացումը, քանի դեռ քաղաքաշինական խորհրդի քննարկմանը նախագիծ չի ներկայացվել:  Տեղեկացնում ենք, որ առայսօր կառուցապատողի կողմից պաշտոնապես Երևանի քաղաքաշինական մեծ խորհրդի քննարկման համար անհրաժեշտ ցուցադրանյութեր չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է ՀԺ օրաթերթում զետեղված նկարին, ապա վերջինս արտատպված է ինչ-որ ամսագրից, և Երևանի գլխավոր ճարտարապետն այն լուրջ չի ընդունում՝ բացառելով ընդհանրապես նման նախագծի իրականացումը տվյալ տարածքում:




Լրահոս