Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի անդամ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 41 կգ քաշային Լևիկ Ավետիսյանը, 44 կգ քաշային Էրիկ Պապիկյանը և 62 կգ քաշային Ավետիք Թութխալյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի հավաքականները Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությանը մասնակցում են հետևյալ կազմերով՝

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Արեն Փիրուզյան (38 կգ), Մուրադ Ղարիբյան (38 կգ), Լևիկ Ավետիսյան (41 կգ), Էրիկ Պապիկյան (44 կգ), Վլադիմիր Գալինսկի (44 կգ), Սուրեն Իշխանյան (48 կգ), Սաշա Պապոյան (52 կգ), Ռազմիկ Ոսկանյան (57 կգ), Ավետիք Թութխալյան (62 կգ), Եղիշե Մոսեսյան (68 կգ), Սամվել Երեմյան (68 կգ), Վաչե Ասլանյան (75 կգ), Ալեն Գրիգորյան (85 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. Գնել Հովեյան (38 կգ), Դավիթ Բաղումյան (41 կգ), Գեղամ Եղիազարյան (44 կգ), Էրիկ Պետրոսյան (48 կգ), Վազգեն Մնացականյան (52 կգ), Արթուր Մելքոնյան (52 կգ), Գոռ Կուրղինյան (57 կգ), Ջանես Նազարյան (62 կգ), Զավեն Մեժլումյան (62 կգ), Արամ Սարգսյան (68 կգ), Վահե Հովեյան (68 կգ), Նարեկ Բալայան (75 կգ), Ալեքսան Շալջյան (85 կգ):

Ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 18-ին:




Լրահոս