«Մարզպետի կողմից հատուկ նկատառումներ են եղել և ինձ դպրոցից հեռացրել են»․ Բյուրականի դպրոցի տնօրենը մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ գրել էր ArmLur.am-ը Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից հեռացնում են։

Այս առթիվ ամբողջ դպրոցում հայտարարված էր գործադուլ և դասադուլ՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանի։

ArmLur.am-ը զրուցել է Բյուրականի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանի հետ։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրենն ասաց, որ գործադուլ և դասադուլ ոչ միայն երեկ է եղել, այլև շարունակվում է այսօր։

«Ոչ մի քաղաքական պայքարի համար չէ դա, պարզապես մարզպետարանի կողմից նկատառումներ կան հատուկ ու որը կազմակերպվեց և ինձ ազատեցին աշխատանքից, այլ բան չունեմ ասելու»,- ասաց Լուսինե Մկրտչյանը։

Նշենք, որ համացանցում տարածվում էր տեղեկություն, ըստ որի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են քաղաքական ընդդիմադիր հայացքների համար, սակայն Մկրտչյանն ընդգծեց, որ քաղաքական որևէ պայքարի չի մասնակցել։

«Քաղաքական ոչ մի պայքարի ես չեմ մասնակցում և չեմ մասնակցել, որովհետև ես աշխատանքի եմ եղել։ Ես իմ տեղում, որպես տնօրեն աշխատել եմ հանուն դպրոցի, աշակերտների, ուսուցիչների և համայնքի, որը կհաստատեն ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներս և ողջ համայնքը։ Մնացած էլ այլ բան չեմ ուզում շարունակել, որովհետև շատ վրդովված եմ»,- ասաց Մկրտչյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս