
«Ժամանակ» թերթը գրում է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց…: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով 99-ի հոկտեմբերի 27-ից հետո «Օրրան» թերթում «Մեծ գործ. մանրուքներ» խորագրով վերլուծական էր տպագրում տեղի ունեցածի կապակցությամբ, թերթի հետ զրույցում այլ կարծիք էր հայտնել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: