
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որն իր գործը թողած, առավոտից երեկո ընդդիմությանն է քննադատում, երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարություններին՝ գրելով.
«Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք»:
Ուշագրավ է, որ ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանին չխոսելու կոչ անող Արուսյակ Ջուլհակյանն ինքն իր խոսքին հետևողական չէ և անզուսպ հայտարարություններն է անում Լեմկինի ինստիտուտի մասին:
Այն բանից հետո, երբ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձը և պնդել, որ այսպպիսով նա իր մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը, Արուսյակ Ջուլհակյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր…
« Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը կոպտագույն միջամտություն է Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին»:
Չխոսելու հորդոր անող Արուսյակ Ջուլհակյանին իր իսկ խոսքով արձագանքել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ հորդորելով նրան խոսելուց առաջ մտածել: