«ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ» ԵՎ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ԱՐՑԱԽ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի եւ «Իդրամ» ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9.328.753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի եւ «Իդրամի» աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի եւ «Իդրամի» ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարեւոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարեւոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց եւ իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը շատ է կարեւորում IDBank-ի եւ «Իդրամ» ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից եւ շատ ուրախ ենք, որ այսօր ունենք IDBank-ի եւ «Իդրամի» նման տեղական գործընկերներ եւ հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ են ձեւավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը եւ «Իդրամը» որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարեւորագույն հիմքերից է». – ասել է Լարիսա Հովհաննիսյանը։
«Իդրամի» ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, եւ այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միեւնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին եւ ստանալու հետագա կյանքի եւ մասնագիտական ուղու համար կարեւոր ու անփոխարինելի գիտելիքներ». – ասում է Տաթեւիկ Վարդեւանյանը։
Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաեւ Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՀՈ
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում եւ Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ է «ԺպվպՋվօպ տպՐպՉՏՊօ ՇվՌրՑՐՌՎ» բջջային հավելվածում ընտրել «կպՐպՉՏՊօ» բաժինը, սեղմել «ԿՑտՐՈՉՌՑՖ տպՐպՉՏՊ» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան եւ «կՏ վՏՎպՐց ՑպսպՒՏվՈ» վճարման տարբերակը: Այնուհետեւ անհրաժեշտ է ընտրել ստացողի հեռախոսահամարը կոնտակտների ցանկից կամ մուտքագրել այն, նշել գումարը ռուսական ռուբլով եւ սեղմել «կՐՏՊՏսՋՌՑՖ»: Բոլոր տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործարքը:
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեկնարկել ենք հեռախոսահամարով փոխանցումների մի քանի ծառայություններ, ինչպես սեփական «Մոբայլ բանկինգ» հավելվածում, այնպես էլ գործընկերների հեռահար ծառայությունների հարթակներում, եւ նկատում ենք օգտատերերի կողմից հետաքրքրության աճ: 2023թ.-ին բանկի ֆիզիկական անձ հաճախորդները Ռուսաստանից ստացել են ավելի քան 94 հազար փոխանցում՝ ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով։ Այս տարվա առաջին եռամսյակում նմանատիպ գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64%-ով։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք զարգացնել միջազգային փոխանցումների հնարավորություններն այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են արագ եւ ապահով գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին եւ հարազատներին», – մեկնաբանել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Unistream համակարգի միջոցով հեռախոսահամարով փոխանցումների ծառայության շրջանակում հավելվածի միջոցով փոխանցում կատարելիս օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 450 հազար, իսկ սպասարկման կետերում՝ 900 հազար ՌԴ ռուբլի: Օրական առավելագույն գործարքների քանակը 3-ն է, ամսական՝ 10-ը: Միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը:
«ՎՏԲ-Հայաստան» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս