«Հրապարակը» գրում է. «Հերթի մե՞ջ եք, հնարավո՞ր է հաջորդը ձեր կուսակցությունը հյուրընկալվի կանյաչնիում»,- հարցրինք ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար տիկնոջը՝ Լյուդմիլա Սարգսյանին: «Ոչինչ չի բացառվում, ոչինչ»,- պատասխանեց նա, բայցև տեղեկացրեց, որ դեռ հրավեր չեն ստացել։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը պլանավորում է հնարավորինս շատ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել՝ կառավարությանն անվստահություն հայտնելուց առաջ ցույց տալու, որ ինքը հզոր բեւեռ է ստեղծել:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: