ՀՀԿ պատգամավորի հայրը քաղաքապետարանում խնդիրներ ունի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փորձել է  Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրն է) գործունեության մասով: Նշենք, որ տեղեկություններ տարածվեցին, թե Գյումրիի քաղաքապետը որևէ հանձնարարություն չի տալիս Ա. Կարապետյանին ու ամեն կերպ ցանկանում է, որ նա ազատման դիմում գրի: Ռ. Սանոյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե իրականում նման բան չկա. «Մշակույթի բաժնի պետն իր տեղում է ու աշխատում է, թե ինչ տեղեկություններ կան ես այլ բան չեմ կարող ասել, ինքը մեկուսացված չէ, ուղղակի մարդն առողջական խնդիրներ ունի ու մի քիչ աշխատանքային բեռը թեթևացրել են ու դրվել է իր տեղակալների ու մյուս աշխատողների վրա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս