Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Այս մասին, Հիքմեթ Հաջիևը գրել է «X»-ի իր միկրոբլոկում։

«Սպիտակ տանը շատ բովանդակալից հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի ընթացքում քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության խթանման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- գրել է Հաջիևը։




Լրահոս