«Ժամանակ» թերթը գրում է. ««Էդ հարցը կարող եք համարել լուծված: Էդ հարց չի: Եթե դիմել եք, ուրեմն իմացեք, որ Ծառուկյանը կարգավորել է, հանձնարարել եմ: Հենց դուրս գաք, այդ հարցը կարգավորված կլինի»,- անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը, ում մինչ այդ էլ տաքսիստները դիմել էին նամակով՝ դժգոհելով իրենց հարցի հետ կապված կառավարության անգործությունից:
Երեկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի: «Տաքսիստների բոլոր խնդիրները եղել և մնում են կառավարության լուծման տիրույթում, իսկ կողքից մնացածը անում են բարեգործություն»,- պատասխանել է Բեգլարյանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: