
Առաջիկայում Սյունիքի
եւ Տավուշի մարզերն ունենալու են գեներալ մարզպետեր: Տավուշի մարզպետի պաշտոնի համար
շրջանառվում է գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի անունը: Իսկ Լիսկայի քաջագործությունների
առիթով հարուցված քրգործի հանգուցալուծումից հետո, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով,
Սյունիքի մարզպետ է նշանակվելու զինված ուժերի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Վերջինս
ծնունդով Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղից է եւ մշտապես “ներքաղաքական” հակամարտության
մեջ է եղել Սուրեն Խաչատրյանի հետ: Ու չնայած զինված ուժերը քաղաքականությունից դուրս
են, այնուամենայնիվ, գեներալ Ավետիսյանը խորհրդարանական ու նախագահական նախորդ ընտրությունների
ժամանակ Երեւանում եւ մի շարք մարզերում բացահայտ կերպով ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների
ներգրավմամբ աջակցել է Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին: Հիմա եկել է հատուցման պահը: