Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացել է «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովը, որի ժամանակ բնապահպաններն ու նախարարը բանավեճի բռնվեցին:
Լրագրողների հետ զրույցում բնապահպան Եղիա Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ միջոցառման առանցքը Ամուլ սարի պրոեկտն է: «Սա սարսափելի ծրագիր է Հայաստանի համար, և ամեն ինչ պետք է անել այն կանխելու համար»,- ասաց բնապահպանը:
Համաժողովից առաջ դեսպան Ջոն Հեֆֆերնին հարց ուղղեցին ` արդյոք ճիշտ է բնապահպանների նման տեսակետը, ինչը Հեֆֆերնը հերքեց:
«Քաղաքացիական հասարակության համար կարևոր է գնալ միջոցառումներին և գործ ունենալ հանքարդյունաբերական ընկերությունների հետ: Եթե քաղաքացիների շահերը ներկայացնող անկախ կազմակերպությունները և անկախ անձինք արհամարհեն ձեռնարկություններին, նրանք իրենց ասելիքը տեղ հասցնել չեն կարող»,- իր խոսքում նշեց Հեֆֆերնը:
Մանրամասն ՝ տեսանյութում: