Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը Արթուր Սարգսյանինն է. UWW

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Ստամբուլում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի 5 լավագույն հնարքները։ Առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Սարգսյանն է (97 կգ), որը նվաճել էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգիր նվաճել վերջին վարկանիշային մրցաշարում։

Փարիզ-2024-ում Հայաստանը 5 մարզիկ է ունենալու ըմբշամարտի մրցաշարում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից բացի Մալխաս Ամոյանից և Արթուր Ալեքսանյանից, ուղեգիր ունի Սլավիկ Գալստյանը (67 կգ):




Լրահոս