ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի թեկնածուն ցանկանում են, որ ես լինեմ. Սրբազանը ներկայացրել է քաղաքական ուժերի դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ` վարչապետի թեկնածու լինելու որոշում, որպես այդպիսին, չկա: Նրանք ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրած գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին, համագործակցության մեծ դաշտ գոյացնելուն: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, քաղաքական ուժերի հետ կայացած հանդիպման ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ, հասկանալու համար, ի վերջո, մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞ այլ ճանապարհով:

Ժողովուրդը պետք է ընդունի, հաստատի և վավերացնի, ես սեփական ջանքերով առաջադրվելու նպատակ ու մղում չունեմ: Մեր ամբողջ քաղաքական դաշտի գործողները իրենց մտքերը հայտնել են այդ կապակցությամբ, իրենց կարող եք հարցնել, թե ինչի մասին են խոսել, ինձ բաժին չի ընկնում նման խոսակցություն»,-ասաց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքական ուժերը իրեն են տեսնում որպես վարչապետի թեկնածու:

«Ենթադրում եմ, որ քանի որ շարժման ժամանակ հանդիպել ենք, զրուցել և արդեն գոյացված համախոհությունը կա, հավանաբար մարդիկ մտածել են, որ այդքանով իրենց անելիքը հստակ կերպով արտահայտել են»,-ասաց Բագրատ Սրբազանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք միացել էին շարժմանը, ներկա չէին հանդիպմանը:

«Այնպիսի մարդիկ են մի սեղանի շուրջ նստել, որ այլ պայմաններում, չեմ կարծում, որ նույնիսկ իրար կբարևեին»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս