«Տավուշի հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ արդեն տևական ժամանակ է ինչ մայրաքաղաք Երևանում է։
Այս օրերին Սրբազան հայրը հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, հանրային դեմքերի, մտավորականների, մշակութային գործիչների և այլոց հետ։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների հետ։
Քիչ առաջ էլ Սրբազան հայրը հանդիպել է մշակութային գործիչների հետ։
Մշակութային գործիչների թիվը հասել է մոտ 300-ի, սրահը, որտեղ Սրբազանը հանդիպել է մշակութային գործիչներին լեփ լեցուն է եղել։
Սրբազան հայրը մշակութային գործիչներին ասել է, որ նրանք մեր շուրջ ստեղծված մթնոլորտի սանիտարներն են։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ներկա գտնվել սրբազան հոր հետ հանդիպմանը։
Հանդիպմանը ներկա են եղել՝ Արա Սարգսյանը, Ալլա Լևոնյանը, Լիլիթ Գալստյանը, Շուշան Պետրոսյանը, Հովհաննես Գալստյանը, Խաչիկ Մանուկյանը, Աննա Մայիլյանը, Արամոն, Արթուր Սահակյանը, Գայա Արզումանյանը, Դավիթ Ամալյանը, Սևակ Սանթրոսյանը, Աիդա Բաբաջանյանը, Դավիթ Գրիգորյանը և այլք։
Աննա Սրապիոնյան