
“Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար: Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե”,- գրում է “Հրապարակ”-ը: Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել թերթի թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ “քավորությամբ” անվճար համերգներ կազմակերպելու համար, և որտեղից են այդ գումարները:
“Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել”,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը՝ հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից: “Իսկ հարց է ծագում՝ որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը”,- հավելում է թերթը: