Ես գնացի ճանապարհը փակ էր, հետ եկա. Ոսկեպարի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Կիրանցում կրկին վիճակը լարված է։

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց՝ «Բաքուն տեսավ, դուք ակտիվ եք, լավ շարժման մեջ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել»։

Միևնուն ժամանակ, ինչպես գրում է Ազատություն ռադիոկայանը՝ Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են։

Նրանք «Ազատության»-ը փոխանցել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։

ArmLur.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի համայնքի ղեկավարի հետ՝ ով երեկ նույնպես եղել է Կիրանցում՝ հասկանալու համար՝ ի՞նչ իավիճակ է այնտեղ, վերջինս պատասխանեց՝ մարզպետը եկել խոսել է բնակիչների հետ, նրանք էլ բացել են ճանապարհը։

«Ես գնացի ճանապարհը փակ էր, հետ եկա։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս