
Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Դրա համար էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն: