
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքի մոտակայքում իր մարտիկների հարձակման հետևանքով սպանվել է 15 իսրայելցի զինծառայող:
Նշվում է, որ զինյալները պայթեցրել է իսրայելցի զինվորականների տեղակայման շենքը, ապա մարտի մեջ մտել նրանց հետ: Ըստ տեղեկության՝ հարձակումը տեղի է ունեցել Էտա Նուր շրջանում, որը գտնվում է Ռաֆահից արևելք։
ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը: