
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը:
«Ուրախ էինք հյուրընկալել դեսպան Յաապ Ֆրեդերիկսին և Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը: Հյուրերը միացել են Խաչիկ և Արենի գյուղերում իրականացվող պարեկությանը, որտեղ ծանոթացել են առաքելության գործունեությանը, տեղում անվտանգային իրավիճակին և անվտանգության ասպեկտներին»,- ասված է առաքելության X-ի էջում: