Բանակում ծառայել չցանկացողները կանգնել են դատարանի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 09.09.2020 թվականին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Տավուշի մարզի թիվ 1 տարածքային ստորաբաժանումում կանգնել է զինվորական հաշվառման, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար և ենթակա եղել պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչին, սակայն զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վերջինս որպես դպրոցական ստացել է տարեկետում մինչև 2023 թվականի ամառային զորակոչին և ենթակա եղել պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչին, որի ընթացքում ներկայացել է զորակոչային բժշկական հանձնաժողով, ենթարկվել բուժհաստատությունների և ստացված առողջական ակտերի հիման վրա 14.07.2023 թվականին ներկայացվել է ԿԲՀ-ի եզրակացությանը, որտեղ ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության անցնելու համար, սակայն հրաժարվել է ստանալ զինվորական ծառայության անցնելու ծանուցագիր, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ օրենսդրությամբ սահմանված հիմքների բացակայության դեպքում։

Քնար Մանուկյան




Լրահոս