
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է և, այսպես ասած, եռում է»,- ասել Լավրովը։
Նրա խոսքով, եվրոպացի հարևանների մոտ հակառուսական հռետորաբանության մեջ առանձնահատուկ եռանդ կա: