«Վահագն Չախալյանին տարել են կալանքի». Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Վահագն Չախալյանին տարել են կալանքի։ Նիստը կայանալու է այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 22:30-ին, Երևանի քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում («Պանթեոնի» մոտ)»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին «Կամք»-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներից ոմն Վալերի Մանուչարյան սադրանք է հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Արդյունքում բերման են ենթարկվել Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանը, Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը, Միքայել Հովհաննիսյանը: Նրանք ձերբակալվել են 72 ժամով, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վ. Չախալյանի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածի 2 մասի առաջին եւ երրորդ կետերով:




Լրահոս