ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս սահմանազատումը Կիրանցի վերջն է, որովհետեւ ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է, ցավով եմ ասում, բայց կիրանցին ասում է, որ այնտեղ ապրել այլեւս հնարավոր չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցումասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մայիսի 15-ից հետո քիչ քիչ անցնում են գործնական քայլերի, Ադրբեջանի պահանջները բոլորը կատարվում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով: Կիրանցում դպրոցի մոտով է անցնելու այսպես կոչված գիծը, այսօր այնտեղ էր նախարար Գնել Սանոսյանը, մարդիկ նրան հարցեր են ուղղել կապված անվտանգային, այնտեղ ապրելու եւ իրենց տների մասին, փաստացի ոչ մի հարցի պատասխան չի եղել: Շատ ահավոր տեսարան էր, մարդիկ հուզված էին, արդեն քանի օր պայքարի մեջ, իրենց միակ հույսն այս շարժումն էր»,-ասաց նա: Դանիելյանը նշեց, որ իրենք քննարկում են` արդյոք հնարավոր կլինի որեւէ բան փոխել այս գործընթացներում, եթե շարժումը չհաջողի:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս