Յակուտիայի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յակուտիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ արտակարգ դրություն է մտցվել Նամսկի շրջանում, որտեղ ջրհեղեղ է գրանցվել Լենա գետի վարարման հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մարզային կառավարությունից ընդգծել են, որ տարածքում տեղակայվել և տեղաբաշխվել է փրկարարների խումբ։

Մինչ այս` Տյումենի մարզի ղեկավար Ալեքսանդր Մուրը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Տոբոլսկի և Ուվատի շրջաններում Իրտիշ գետում ջրի մակարդակի ռեկորդային բարձրացում է սպասվում։




Լրահոս