
Արաբկիրի հարկային տեսչությունը նախօրեն ստուգումներ է սկսել գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող ձեռնարկություններում։ Թերթի տեղեկությունը երեկ հաստատել է ինքը՝ Սիլվա Համբարձումյանը։ Ստուգվում է նրան պատկանող “Կալաչ” ընկերությունը։ Սա այն հացի գործարանն է, որը գործարարը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից։ Ս.Համբարձումյանը վերջին շաբաթվա ընթացքում լուրջ կոնֆլիկներ ունի Սյունիքի մարզպետի հետ։