
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Press TV պետական հեռուստաալիքը։
«Ըստ տեղեկությունների՝ նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է Telegram աալիքի հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ջուլֆա քաղաքում։