ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հանդիպել է իր ուկրաինական գործընկերոջ հետ: Ինչպես հայտնում է news.mail.ru-ն, Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում այս հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայի նախաձեռնությամբ:
Նախօրեին ուկրաինացի դիվանագետը հայտարարել էր, որ ցանկանում է իր ռուսաստանյան գործընկերոջ հետ օղի խմել և հարցնել նրան Ղրիմի վերաբերյալ Մոսկվայի ծրագրերի մասին:Վերջինս պատրաստվում էր նաև հայտարարել, որ «Կիևը Ղրիմը չի տա»:
«Ռուսաստանն ու Ուկրաինան հետագայում կարող են միասին գոյատևել, սակայն Կիևը մտադիր չէ զիջել Ղրիմը: Մենք շարունակելու ենք ակտիվ ջանքերը մեր միջազգային գործընկերների հետ ` Ղրիմի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու նպատակով:
Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են լայնածավալ սահմանադրական փոփոխություններ: «Մենք խոսել ենք այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկեն Ռադայի կողմից նշանակված ղեկավարները ` վերջապես նորմալ հասարակական երկխոսություն ծավալելու համար», – ասել է Լավրովը: