
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան դեպքում, Գերագույն առաջնորդ Խամենեիի հավանությամբ, նրա լիազորությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Մոխբերը, գրում է Washington post-ը։
69-ամյա Մոխբերը 12 փոխնախագահներից ամենաավագն է։
Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն, որն ընդունվել է 1989 թվականին, գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի ղեկավարների խորհուրդը՝ առաջին փոխնախագահը, խորհրդարանի խոսնակը և գլխավոր դատավորը, պատասխանատու են նոր արտահերթ ընտրությունների կազմակերպման համար։