
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ:
«Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
«Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի ռաջին լիգայում: