Հրազդանում հոգեհանգստի ժամանակ քրեական հեղինակությանը կյանքից զրկելու գործով կա երկու ձերբակալված. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am լրատվականին հայտնի դարձավ,որ Հրազդանում եկեղեցու բակում հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հրազդանում հոգեհանգստի սրահի բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ հեղինակություն համարվող «Դերոյի Արսեն» անունով առավել հայտնի Արսեն Հունանյանը ներքին կռիվների մեջ է եղել Կոտայքի մարզի բնակիչ Արծրուն Ավետյանի հետ։ Անգամ խոսակցություն է գնացել, թե ով ում է սպանելու եւ ում ձեռքով։ Եվ ահա տարիներ շարունակ ներքին թշնամանքը իր ճակատագրական ավարտին է հասել մայիսի 18-ին։ Արծրուն Ավետյանը զենքով մտել է Հրազդանի եկեղեցու բակ, որտեղ հեղինակություն համարվող «Դերոյի Արսենը» մասնակցելիս է եղել հոգեհանգստի ու կրակոցներ է արձակել նրա վրա։ Հոգեհանգստի վայրում սկսվել է իրարանցում ու հեղինակություն «Դերոյի Արսենին» տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Քնար Մանուկյան




Լրահոս