
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ հերթական անգամ բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարացրել է երկու ամսով: Թամամյանը անազատության մեջ է արդեն 8 ամիս` այս տարվա մարտի 24-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):