Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ․ ընդդիմադիր պատգամավորները կամրջի մոտ սպասում են Սրբազանին. նրանց թույլ չեն տալիս մտնել Կիրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանց տանող ճանապարհը դեռ փակ է: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկվանից կամրջի մոտ են, ոստիկանները նրանց նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ: Այնտեղ են ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը և Արմեն Ղազարյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պատմեց, որ այս պահին կամրջի մոտ սպասում են Սրբազանին, որը քաղաքացիները հետ ուղևորվում է Կիրանց:

Ոստիկանները պարզաբանել են, թե նախապատրաստական աշխատանքներ են սահմանային հատվածում կատարվում ու անվտանգային միջոցառումներից ելնելով՝ սահմանափակել են մուտքը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։

Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս