ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակ քաղաքացիների վրա «Կամազ» -ով ներխուժած բեռնատարի վարորդ Կարեն Ղազարյանը վստահեցնում է, որ որեւէ ցանկություն չի ունեցել քաղաքացիների վնասել .«Չեմ ցանկանում այլ բան ասել: Մենք էլ երեխա ուենք, չենք կարում հանգիստ քնենք»:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ» -ով եկել էր միանալու ցուցարարներին։
Զրուցել ենք նրա հետ հասկանալու համար, թե ում դրդմամբ նա «Կամազով» ներխուժեց խաղաղ ցուցարարների վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս