
Էսօր ավելի են վախեցած, քանի որ Սրբազանն է եկել: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն)։
Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Իր աջակիցների հետ այստեղ է ժամանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սարիգուղից Կիրանց գնացող հատվածում ճանապարհը փակ է: Կիրանց կարող են մտնել միայն գյուղի բնակիչները:
Իրավիճակն այս պահին լարված է։