Երևանի մետրոպոլիտենի տոմսեր չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, ինչպե՞ս են օգտվելու մեծահասակները, եթե չունեն հնարավորություն հեռախոսից կամ բանկային քարտից օգտվելու դեպքում.
«Տարեցների համար լինելու են գանձապահները, իրենք մնալու են, կարող են մոտենալ իրենց 100 դրամը վճարել և գանձապահը իրենց փոխանցի 1 QR, մեկանգամյա օգտագործման համար և վաճառվելու են նաև քարտեր, որոնք ժամկետով են լինելու, այսինքն հստակ օրով և ամսաթվով»:
Նրա խոսքով՝ ժետոնները դեռ որոշ ժամանակ ակտուալ կլինեն: Այս պահին Երևանի մետրոպոլիտենի երեք կայարաններում՝ Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան և Երտասարդական կայարաններում տեղադրվել և փորձարկվում է անցակետների նոր անցարգելները, իրենք բացվում են Թել Սել Wallet-ի QR կոդի միջոցով:
Էմմա Մարտիրոսյան