
Համահայկական խաղերի հայկական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը Ղազախստանում է: Նա պարգևատրել է կոմիտեի գործկոմի անդամներից մեկին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Համահայկական խաղերի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ,ՀԽՀԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը ՀԽՀԿ-ի գործկոմի անդամ Հայկ Սողոյանին (Ղազախստան, Աստանա) պարգևատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ «ՊԱՏՎՈ ՆՇԱՆ» շքանշանով։