Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել․ ՆԳՆ ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշում՝ Կիրանց գյուղի մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանությունի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Այս մասին ArmLur.am-ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղ տանող ճանապարհին իրավիճակը լարված է։ Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց տանող ճանապարհը:

Իրավիճակը փակ ճանապարհին պարբերաբար լարվում է, պատգամավորների և լրագրողների մուտքը ոստիկաններն արգելում են՝ նշելով, թե գյուղում գործողություններ են կատարվում։

 




Լրահոս