
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը BBC-ին տրված հարցազրույցում հաստատել է «Աջ սեկտորի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության մասին Facebook-ում հայտնված տեղեկությունը: Վերջինս հայտնի է Սաշկո Բելի անվան տակ:
Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Ռովնո քաղաքի սրճարաններից մեկում: «Աջ սեկտորի»-ի ակտիվիստ Յարոսլավ Գրանիտնին հայտարարել է, որ տեսել է Մուզիչկոյի դիակը և նշել, որ նա սպանվել է գլխին ուղղված կրակոցից:
Նշենք, որ Ռուսաստանը մեղադրում էր Սաշկո Բելիի առաջին չեչենական պատերազմում ռուսաստանյան զինվորներին կտտանքների ենթարկելու մեջ: