
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։