Fitch գործակալությունը նվազեցրել է ռուսաստանյան 9 ընկերությունների և 15 բանկերի վարկանիշները: Ինչպես նշում է BBC -ին, «բացասական» վարկանիշի կանխատեսում ստացածների ցանկում են հայտնվել «Ռուսաստանի խնայբանկը», »Վնեշէկոնոմբանկը», «Սիտիբանկը», «Ռայֆֆազենբանկը», իսկ ընկերություններից ` «Ատոմէներգոպրոմը», «Գազպրոմը», «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռները», «Լուկոյլը», Ռուսաստանյան երկաթուղիները և «Ռուսգիդրոն»:
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ կանախատեսման վատթարացումը կախված է այն պատժամիջոցների հնարավոր հետևանքներից, որոնք Ղրիմի միացման պատճառով Ռուսաստանի հանդեպ կիրառում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը: