Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, 1-ը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձարկվել: Այս մասին հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավորը հայտնում է նաև, որ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտից ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու և տեղափոխել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Նշենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը, ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև գյուղի կամրջի հատվածում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։




Լրահոս