
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն։