ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը: Կարևորելով մշակութային վայրերին աջակցելը՝ Ֆասթ Բանկն ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:
«Ես շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա: Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր: Հույս ունեմ, որ սա օրինակ կծառայի ուրիշներին, որպիսի մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն մշակույթին: Որովհետև առանց լեզու և մշակույթ, ինչ ուզում եք արեք՝ ազգ, ժողովուրդ չկա», – ասել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը Ֆասթ Բանկի ներդրումն ու աջակցությունը շատ է կարևորում․ «Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկն օգնեց և սանհանգույցները վերանորոգվել են: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:

Նշենք, որ «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի անվան հիմքում Փարիզում 1989 թվականին

Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունն է։ Թատրոնի խաղացանկը մշտապես թարմացվում է: «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ» սիրված ներկայացումներին ավելանում են նոր բեմադրություններ:

Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել Հայաստանի մշակութային վայրերի պահպանմանը, ծանոթանալ առկա խնդիրներին և անել հնարավորը՝ նպաստելու ոլորտի զարգացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս