ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Սգո մատյան կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը Սգո մատյան կբացվի:

Այս մասին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Սգո մատյանը բաց կլինի չորեքշաբթի՝ մայիսի 22-ին ժամը 10:00-ից 12:00-ը և 15:30-ից 17:30-ը, ինչպես նաև մայիսի 23-ին ժամը 10:00-ից 13:00-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, նախագահ Ռաիսի ուղղաթիռը, որը Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, կործանվել էր Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետևանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին և Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:




Լրահոս